Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.09.2012 | 00:47

Աստված սիրում է ուրախ և առատաձեռն մարդուն. աղքատին ողորմություն անողն ինքն էլ պիտի կերակրվի, որովհետև տնանկին իր հացից է բաժին հանել։ Կաշառք տվողը հաղթություն և պատիվ է ձեռք բերում, բայց կաշառքը սպանում է առնողների հոգին։ Ժանտ մարդուն դո՛ւրս վռնդիր ատյանից, և հակառակությունը կվերանա նրա հետ, որովհետև երբ նա նստած է լինում ատյանում, անարգում է բոլորին։ Տերը սիրում է մաքուր սիրտը, և բոլոր անարատ մարդիկ ընդունելի են նրան։
Առակներ 22. 9-11

Դիտվել է՝ 4219

Մեկնաբանություններ